Եվրո-2024․ 13 հավաքական արդեն ապահովել է եզրափակիչ փուլի ուղեգրերը
13 ազգային հավաքական (այդ թվում կազմակերպիչ երկիր Գերմանիան) արդեն ապահովել է ֆուտբոլային Եվրո-2024-ի ուղեգիրը։
Ընտրական փուլի արդյունքում՝ ուղեգրեր են նվաճել Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան, Բելգիան, Ալբանիան, Ավստրիան, Դանիան, Թուրքիան, Շոտլանդիան, Հունգարիան, Սլովակիան։
B խմբից երկրորդ ուղեգրին հավակնում են Նիդերլանդներն ու Հունաստանը, C խմբից՝ Իտալիան ու Ուկրաինան, D խմբից՝ Հայաստանը, Խորվաթիան եւ Ուելսը, E խմբից՝ Չեխիան ու Մոլդովան, G խմբից՝ Սերբիան ու Չեռնոգորիան, H խմբից՝ Սլովենիան ու Ղազախստանը։
I խմբում Շվեյցարիան, Ռումինիան, Իսրայելն ու Կոսովոն դեռ ունեն երկուական հանդիպում եւ հավակնում են երկու ուղեգրերին։