«Ես հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով». Սելարայանը՝ Ռոնալդուի հետ խաղի մասին
Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Նասրի» դեմ առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղից հետո գրառում է արել սոցցանցի իր էջում:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքը գոհացնող չէ, բայց ես հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով, եկեք շարունակենք աշխատել, տղաներ»:
Այս խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել Ռոնալդուի ակումբը։
Սելարայանը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Ալ Ֆաթեհի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխացման հեղինակ: