հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա քաղաքական պատվեր է. ակտիվիստ

Սա քաղաքական պատվեր է. ակտիվիստ

ՀՅԴ երիտասարդներից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։ Նա ասաց, որ ընկերների մասին ոչինչ չգիտի, միջանցքներում մի քանի հոգու է միայն հանդիպել:

«Մեր պետության կողմից «Հուզանք ու Զանգ» կասկածելի միջոցառումը ոստիկանության կողմից պաշտպանված է, բայց օրինակ՝ սահմանադրության հոդվածների ընթերցումը ոստիկանության կողմից անցանկալի է»,-նշեց ակտիվիստը՝ ասելով, որ իրեն ԿԳՄՍՆ-ի շենքի մոտից գրքի ընթերցման ժամանակ են բերման ենթարկել:

Վարդանյանը կարծում է, որ սա քաղաքական պատվեր է. «Եթե այդ պատվիրատուներին թվում է, թե մեզ ասֆալտին փռեցին, ապա նրանք սրանից հետո ասֆալտին ֆռված են՝ որպես քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է։ Մենք ոչ ասֆալտին փռվող ենք, ոչ էլ կփռվենք» ։

Նա նաև նշեց, որ այս ամենը կատարողները պատասխանատվություն են կրելու: Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ այսպիսի պահվածքով կառավարությունը կրակի հետ է խաղում, իսկ ոստիկանության գործողությունները հակաօրինական են։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն նրանցից մի քանիսը բերման ենթարկվեցին:

  • Կիսվել: