չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փաշինյանը Վանաձորում հանրահավաք անելու հարմար վայր է գտել

Փաշինյանը Վանաձորում հանրահավաք անելու հարմար վայր է գտել

«Վանաձորի Արցախի պուրակը վերջապես նորմալ հանրահավաք անելու տեղ կլինի: Քաղաքային համերգ անելու համար էլ է հարմար տեղ»,-այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է  Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվա միջոցառումներին:

Փաշինյանը նշեց, որ նախկինում միջոցառումների համար հարմար վայր չի եղել, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ այսօր արդեն նման մի քանի տեղեր ունեն:

Վարչապետը նաև ՖԲ-յան գրառում է արել՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ և նշելով.

«Վանաձորի օրվա տոնական միջոցառումների շրջանակում շրջում ենք «Հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, նաև ծանոթանում ենք Արցախ պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։

 

  • Կիսվել: