կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ստախոսության թագավորը՝ ստի հայրը, ձեռքը կտրե՞լ է. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ստախոսության թագավորը՝ ստի հայրը, ձեռքը կտրե՞լ է. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այսօր Սուրբ Աննա եկեղեու բակում, ամփոփելով օրը, Տավուշըւ հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն  անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե ժամանակին գնում էին Կեսարիայում ձեռնադրվում էին, գալիս Հայաստանում ազդեցության գործակալներ էին դառնում, և նրանց հարցը 1-3 ամսից լուծվելու է:

Այս մասին Բագրատ Սրբազանն ասաց․ «Ինչպես 2 ամիս մեր գերիները պետք է սպասեին, ինչպես ձեռքը պիտի կտրեր, ձեռքը կտրե՞լ է, հարցրեք՝ ձա՞խն է, թե՞ աջը։ Ստախոսության թագավորն ինչի՞ մասին է խոսում, ստի հայրը»։

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման չակնկալիքների պայքարը տանելու է պետության չգոյության, Սրբազանն ասաց․ «Պատահականության ծնունդները չեն կարող լինել պետականության կրողներ։ Ինքը դրանցից մեկն է, եթե չասեմ՝ առաջինը։ Նա ծրագրված պատահականության ծնունդն է։ Պետականության մեջ բացի ավերումից, քայքայումից ի՞նչ ներդրում ունի այդ մարդը»։

 

  • Կիսվել: