կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար. Թուրքիայի ԱԳՆ

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը, ինչպես նաև «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին»: Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։

 

  • Կիսվել: