Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՆԳՆ ՓԾ
Մայիսի 23-ին ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
՛՛Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խնդրում ենք չանհանգստանալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։