կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել, ինքն ի՞նչ է արել, մեզ բոլորիս աղետի է մատնել. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել, ինքն ի՞նչ է արել, մեզ բոլորիս աղետի է մատնել. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց Բագրատ Սրբազանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Փաշինյանն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։ Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։

Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության։

Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,-նշեց Բագրատ Սրբազանը:

  • Կիսվել: