երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը

Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը

Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը: Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

 

Դասընթացներն իրականացվելու են հետևյալ չորս ուղղություններով՝
Ավիամոդելավորում
Ռադիոէլեկտրոնիկա
Ռոբոտաշինություն
Մեխատրոնիկա

 

Դասընթացները կմեկնարկեն մարտի 22-ից։

6-ամսյա դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ (աշխատանքային օրերին՝ ժամը 16:30-ից սկսած` 1,5 ժամ տևողությամբ)։
Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (Engineering City – Implemented by EIF) ( Հասցե՝ ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 14-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը՝ https://forms.gle/bEzcW6pwmCdVhntL7

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։

 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և Ինժեներական ասոցիացիաի կողմից:

 

  • Կիսվել: