ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վահե Հովհաննիսյանը և ՀԲ պաշտոնյան քննարկել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումների արդյունքները

Վահե Հովհաննիսյանը և ՀԲ պաշտոնյան քննարկել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումների արդյունքները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման և դրանց աջակցելու համար:

  • Կիսվել: