ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իշխանությունները, հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հարցից, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ. Սեյրան Օհանյան

Իշխանությունները, հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հարցից, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ. Սեյրան Օհանյան

Միջազգային միջնորդներից ոչ ոք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ, չի ասել, թե հանդիպում է ունեցել «ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի հետ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի, իսկ հետո նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ նրանք բոլորն ասել են, որ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրա գնահատմամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր, երկիրը մերկացել է։ «Առանց Լեռնային Ղարաբաղի մենք խոցելի ենք դարձել։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մշտապես պահել օրակարգում։ Իշխանությունները, դրանից հրաժարվելով, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ»,- նշել է նա։

 

  • Կիսվել: