ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց Կռիլյա Սովետովի հետ, Սպերցյանը մասնակցեց խաղին

Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց Կռիլյա Սովետովի հետ, Սպերցյանը մասնակցեց խաղին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ութերորդ րոպեին «Կրասնոդարը» Սերգեյ Վոլկովի ջանքերով առաջ է անցել հաշվի մեջ, սակայն ավելի ուշ հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասևը չեղարկել է գոլը։ Չնայած հանդիպման հաշիվը բացելու մի քանի լավ հնարավորություններին, թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասները:

64-րդ րոպեին «Կրասնոդարի» պաշտպան Սերգեյ Վոլկովը երկրորդ դեղին քարտն է ստացել և իր թիմին թողել 10 հոգով:

 

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին:

Այսպիսով, 26-րդ տուրի հանդիպումների արդյունքներով «Կրասնոդարը» մնացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ «Զենիթը» շարունակում է մնալ առաջին տեղում:

  • Կիսվել: