Մեկնարկել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը։
«Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի 4.6կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,-նշված է հաղորդագրության մեջ։