շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մայիսի 4-ին, ժամը 12:51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դարայուրդ» կեոչվող տարածք տանող ճանապարհին՝ գետի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են արգելափակված «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ֆ. Ռ. և 1 ուղևոր), որին դուրս են բերել արգելափակումից:
 
Փրկարարները «Դարայուրդ» կոչվող տարածք տանող հին ճանապարհին արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս. և 2 ուղևոր):

  • Կիսվել: