երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մոսկվայի և Արևմուտքի ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է. Սերգեյ Լավրով

Մոսկվայի և Արևմուտքի ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Արևմուտքի ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը մեջբերելով ԱԳ նախարար Լավրովի խոսքերն Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII վեհաժողովից։

«Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է․ եթե կարելի է այսպես ասել՝ եռում է։ Հակառուսական հռետորաբանության նկատմամբ մենք առանձնահատուկ ձգտում ենք տեսնում մեր եվրոպացի հարևանների մոտ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

  • Կիսվել: