շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօր լրանում է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի գործընկեր դառնալու 30-ամյակը. Կոլոմինա

Այսօր լրանում է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի գործընկեր դառնալու 30-ամյակը. Կոլոմինա

Այսօր լրանում է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի գործընկեր դառնալու 30-ամյակը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ պահից ի վեր փոխշահավետ գործընկերություն ենք կառուցել քաղաքական ակտիվ երկխոսության և գործակցության միջոցով։ Ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը Դաշինքի խաղաղապահ առաքելություններում, էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հարցերում»:

  • Կիսվել: