Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Խարկովին: Այս մասին հայտնել է ուկրաինական կողմը՝ նշելով, որ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա:
Հաղորդվում է նաև, որ տուժել են քաղաքացիական օբյեկտներ, որոշ շրջաններում հրդեհ է բռնկվել: Տեղական իշխանությունը տեղեկացնում է, որ քաղաքում պայթյուններ են լսվել նաև առավոտյան:
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական կողմը փորձել է հրթիռակոծել Դաշնության տարածքը, սակայն փորձը կասեցվել է: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ թիրախում եղել է Ղրիմը: