շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիվանագետների համահայկական խորհուրդն աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Դիվանագետների համահայկական խորհուրդն աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

«ԴՀԽ-ն կոչ է անում մեր բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին ու հայության բոլոր հատվածներին իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության այս համահայկական պայքարին»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

  • Կիսվել: