Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ չնշելով, սակայն, թե որն է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածը։
Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։
Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։