Դարձյալ թունավորում՝ գազի արտահոսքից
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Թալինի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորման ախտանիշներով բուժօգնության են տեղափոխվել Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ 29-ամյա մի կին և երկու անչափահաս երեխաներ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նրանք թունավորվել են ժամը 05.00-ին՝ գազի արտահոսքից:
Ոստիկանությունի հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր: