երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետք լինի, մի քանի գիշեր էլ չենք քնի, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն. Դանիելյան

Պետք լինի, մի քանի գիշեր էլ չենք քնի, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն. Դանիելյան

Պետք լինի, մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ամբիոնից ելույթ է ունեցել և ասել, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը կանգնի Տավուշի կողքին: Իշխանությանն էլ զգուշացերել է, որ նման քայլի չգնա, հատվածական սահմանազատում չիրականացվի: «Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի:

Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր՝ ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չէ՝ գյուղը կիսում է, հերիք չէ՝ մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել»,-նշեց պատգամավորը: 

Նա նաև հավելեց. «Սրբազանի հետ մենք նախաձեռնեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և երկար ճանապարհ անցանք: Ապացուցեցիք, որ հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր է իր հայրենիքին, զիջելու բան չունի»:

Դանիելյանի խոսքով՝ Տավուշից դեպի Երևան ճանապարհին կարկուտ ու անձրև էր, իսկ Երևանում արև է, շաբաթներով քայլել են, սակայն չեն հոգնել: «Խնդրում եմ, չհոգնեք այս պայքարից, պայքարե՛ք հանուն հայրենիքի, հանուն հող ու ջրի, հանուն մեր ապագայի:

Պետք լինի, մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Ժողովուրդ ջան, ոնց սկսել ենք, այդպես էլ շարունակում ենք, ու բոլոր հաղթանակները մերն են լինելու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը: 

 

 

  • Կիսվել: