երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միքայել Հայրապետյանը՝ Սամբոյի Եվրոպայի Ֆեդերացիայի փոխնախագահ

Միքայել Հայրապետյանը՝ Սամբոյի Եվրոպայի Ֆեդերացիայի փոխնախագահ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի առաջնության նախօրեին տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում նախորդ չորս տարիների հաշվետվությամբ հանդես է եկել ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը: Դրան հաջորդել են գործկոմի նոր կազմի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները։
 
Սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Սերգեյ Ելիսեևը (Ռուսաստան) վերընտրվել է պաշտոնում, իսկ փոխնագահներ են դարձել Սերբիայի ներկայացուցիչ Պատրիկ Դրիդը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
 
Եվրոպական ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թ., նրա կազմում ընդգրկված են Հին աշխարհամասի 37 պետության ազգային ֆեդերացիաներ։

  • Կիսվել: