երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները. Բագրատ Սրբազան

Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները. Բագրատ Սրբազան

Առաջին հաղթանակն ենք գրանցել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Առանց որևէ խոչընդոտի՝ ուզում էին սահմանազատման քարերը դնել․ լուրը ստացանք, որ վերջին երեք քարերը չեն դրել՝ կասեցվել է կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ շնորհիվ այս ժողովրդի, և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»։

Սրբազանն ասաց, որ եկել են՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից․ «Նա շարունակաբար այցելել է մեր հայրենիք, դժբախտաբար՝ ստել, խաբել, մոլորեցրել և հետո ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած, անընդունելի է մեզ համար։ Հստակ եմ ուզում ասել, որ բոլոր մանիպուլյացիներից հրաժարվենք։ Այս գործընթացը մեզ համար երկու երես ունի, մեկը՝ իրավական, մյուսը բարոյական»:

Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդը ներկայացրեցժողովրդի պահանջը. «Այս կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ ձախողել է ծայրից ծայր երկրի կառավարումը, եկեղեցին թիրախ է դարձրել, Ցեղասպանության ժխտումը, Արցախի կործանումը...»:

Այս ամենը թվարկելուց հետո նա ժողովրդի անունից պահանջեց վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

«Առաջին անգամ եմ տալու նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու: Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք, և ձեր հրաժարականով կվերադարձնեք Հայոց Եռատոնը, որը գողացել եք ժողովրդից: Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները»,-ասաց նա:

  • Կիսվել: