երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին. Սուրեն Պետրոսյան

Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին. Սուրեն Պետրոսյան

Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Բովանդակության առումով ամենամեծ տարբերությունը․ 2018-ի գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ, այդ խմբի հաջողությունը ժողովուրդը պայմանավորում էր նրանով, որ ասում էր՝ նրանք կորցնելու ոչինչ չունեին և գնացին մինչև վերջ: Ցավոք, ժողովուրդն այս անգամ ևս ճիշտ էր, ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու՝ ոչ հայրենիք, ոչ Արցախ, ոչ պատմություն, ոչ ինքնություն։ Նրանք հանձնեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ անգամ նվազագույն ցավ չզգացին, որովհետև դա նրանցը չէր եղել ու չէր էլ կարող լինել։ Շարժմանը հավաքվածներն ունեն կորցնելու բան, ունեն պատիվ, որը երբեք չեն կորցնելու»:

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունները երբ խոսում են խաղաղության մասին, դա իրականում խաղաղություն չէ: «Նրանք խաղաղասեր չեն, նրանք անօգնական են։ Միայն խաղաղասերը կարող է լինել հզորը, ուժեղը, արդարը, հաշտը, որն ունի ընտրության իրավունք, բայց ոչ երբեք նվաստացածն ու ստորը»,-ասաց նա ու հայտարարեց, որ իրենք խոստանում են վերադարձնել արժանապատիվ ապագա:

 

  • Կիսվել: