երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ

ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ

Եթե Վրաստանի կառավարող կուսակցությունն ընդունի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը կոչում են նաեւ «ռուսական օրենք», ապա ԵՄ-ը չի բացառում երկրի հետ անվիզա ռեժիմի չեղարկումը։

Այս մասին սեփական աղբյուրներից իմացել է Եվրոպայում «Ազատություն» ռադիոյի խմբագիր Ռիկարդ Ջոզվյակը։

Նա տեղեկացրել է, որ ԵՄ դեսպանները չորեքշաբթի նորից քննարկել են իրավիճակը Վրաստանում, մասնավորապես՝ պոտենցիալ միջոցները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեպքում։ Նրա խոսքով՝ քննարկում են պատժի հնարավոր բոլոր տեսակները։

 

«Չի կարելի բացառել վիզային ազատականացման դադարեցումը։ Այդ ամենը քննարկումների սեղանին է»,- գրել է Ջոզվյակն իր Х-ում։

  • Կիսվել: