Սերգեյ Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց
Դատարանը Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխեց գրավով։
Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։
Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի։ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեղադրում են 2023 թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Գործով տուժողներ են համավում ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը, սակայն ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։