կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները կմնան անփոփոխ

Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները կմնան անփոփոխ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին քննարկվեց նրանց նկատմամբ ընտրված որպես խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը թողնել անփոփոխ։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 7-ին։

Նշենք, որ փաստաբանները միջնորդել էին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել։ Նրանց խոսքով՝ Լեւոն Քոչարյանը գործի քննությունից չի խուսափելու եւ դրա հիմքերը չկան։ Ինչ վերաբերում է Ասատուրովին, ապա փաստաբանների համար նույնիսկ հարց է, թե ինչու է նա մեղադրյալի կարգավիճակ ստացել։ Նրանք նաեւ միջնորդել էին քրեական հետապնդումը դադարեցնել։ Այս բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Լեւոն Քոչարյանը նույն օրը ձերբակալվեց, ապա կալանավորվեց 1 ամսով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

  • Կիսվել: