կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում գործող «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։

Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանը շրջել է Մանուկյան կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։

 

  • Կիսվել: