Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում օդային տագնապի ընթացքում պայթյուններ են որոտացել
Այսօր լուսադեմին Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքում օդային տագնապի ընթացքում պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է ՛՛Ուկրաինսկայա պրավդա՛՛-ն։
Նշվում է, որ առավոտյան քաղաքապետ Սենկևիչը հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը անօդաչուներով հարձակվել են Նիկոլաևի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել հանգստի օբյեկտում։
Քաղաքապետը նշել է, որ 20 քմ տարածք ընդգրկած հրդեհը փրկարարները մարել են. կան վնասներ:
Իր հերթին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ քաղաքի վրա անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է հյուրանոցի շենքը։ Հրդեհը մարվել է։