ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը

ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրոյի չափով օգնության տրամադրումը Հայաստանին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, դիվանագետը տեղեկացրել է, որ ԵՄ-ն ակտիվորեն հարաբերություններ է զարգացնում Հարավային Կովկասի երկրների հետ տարբեր ոլորտներում։

«Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը ֆինանսական օգնություն է հատկացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընկերներին. «Ներկայացվել է բիզնես- եւ ներդրումային պլան տարածաշրջանի երկրների համար։ Մենք համագործակցության առաջնահերթություններ ունենք՝ կապված «կանաչ էներգետիկայի» անցման, գործարարներին աջակցելու հետ։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ այլ երկրների հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Կովկասում»։ Դեսպանն ընդգծել է, որ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Բրյուսելում, կրել է զուտ տնտեսական բնույթ. «Դա ուղղված էր կայունացմանը, եւ Ադրբեջանը տեղեկացված էր այդ մասին։ Գոյություն ունի ցանկացած որոշում ընդունելու որոշակի մեխանիզմ եւ կարգ ԵՄ շրջանակում»,- գրել է ԶԼՄ-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: