շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

«Լադանիվա» խումբը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2024» մրցույթում և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, նոր շնչով է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի և «Armenian Navy Band»-ի «Արարատ» հիթային երգը:

Երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակ, արդեն համացանցում է: Խումբը տեսահոլովակը նկարահանել է «Եվրատեսիլ»-ի շրջանակում Հայաստան կատարած այցի ժամանակ և նշել, որ այդ կերպ շնորհակալություն է հայտնում սիրո և աջակցության համար:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

  • Կիսվել: