ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Գերմանական GIZ ընկերությունը ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող առաջարկներ է ներկայացրել

Գերմանական GIZ ընկերությունը ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող առաջարկներ է ներկայացրել

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ունեցած խոր համագործակցությունը։
 
Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված աջակցությունը, կարևորել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման հարցում փորձի փոխանակումը։
 
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների առկա խնդիրներից, ոլորտային առանձնահատկություններից՝ ներկայացնելով ենթակառուցվածքների հետագա զարգացմանը և արդիականացմանը նպաստող առաջարկներ։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

  • Կիսվել: