շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շիրակում վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը․ նա հոսպիտալացվել է

Շիրակում վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը․ նա հոսպիտալացվել է

Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Գասպարյանը իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Ազատան բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարիբեկ Ենգոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

 Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վրաերթի ենթարկված Ս․ Ենգոյանը աշխատում է ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես ավագ օպերլիազոր։

  • Կիսվել: