երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան. փաստաբան

Լևոն Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան. փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց, գործն ուղարկվում է դատարան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին: Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան։ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել «Դիմադրության» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր 2 ամսով: Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգել 2 ամսով:

Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին մեկ ամսով կալանավորվել էր: Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այդ օրն առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել են փողոցները՝ բերման ենթարկելով 2 տասնյակից ավելի անձանց:

  • Կիսվել: