երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին

Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին

Մոլդովայում ավարտվեց ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարը: Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը վերջին խաղում ուժերը չափեց Մոլդովայի հավաքականի հետ և պարտվեց նվազագույն հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Օրվա մյուս խաղում Բուլղարիան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային 3:0 հաշվով:

Բուլղարիան վաստակեց 9 միավոր` դառնալով ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի հաղթող: 6 միավոր վաստակեց Մոլդովան, 3 միավոր՝ Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան մրցաշարն ավարտեց առանց միավորի:

 

  • Կիսվել: