ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայաստանը հայտարարել է Ադրբեջանին մի քանի գյուղի փոխանցման մասին. դա զայրացրել է շատ հայերի. IRNA

Հայաստանը հայտարարել է Ադրբեջանին մի քանի գյուղի փոխանցման մասին. դա զայրացրել է շատ հայերի. IRNA

Իրանական IRNA գործակալությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Գործակալությունը հայտնել է. ՛՛Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը որոշել է մի քանի սահմանամերձ գյուղ փոխանցել Ադրբեջանին՛՛։

Նշվել է, որ ցուցարարների շարքերում կան ձերբակալվածներ:

՛՛Վերջերս Հայաստանը հայտարարեց Ադրբեջանին մի քանի գյուղի փոխանցման մասին՝ դա երկու հարևանների միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առումով կարևոր առաջընթաց համարելով։ Դա զայրացրել է շատ հայերի։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ցուցարարները մի քանի օր քայլելուց հետո մայիսի 9-ին մտել են մայրաքաղաք՝ անցնելով 160 կիլոմետր, և բողոքի ցույցեր են անցկացրել՛՛,-գրել է իրանական գործակալությունը։

 

  • Կիսվել: