երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանահայությունն իր աջակցությունն է հայտնել «Իսրայելի դեմ աշխարհի ազատատենչների ապստամբությանը»

Իրանահայությունն իր աջակցությունն է հայտնել «Իսրայելի դեմ աշխարհի ազատատենչների ապստամբությանը»

Դատապարտելով Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը, իրանահայերն իրենց աջակցությունն են հայտնել աշխարհի ազատատենչների ապստամբությանը՝ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպահանի և հարավային իրանահայության հոգևոր առաջնորդն ասել է. «Օկուպացված Երուսաղեմում ապրող հայերը, ինչպես մյուս բնակիչները, այդ թվում՝ մուսուլմաններն ու մյուս քրիստոնյաները, ճնշվում են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից և Երուսաղեմում հայկական եկեղեցու ունեցվածքը նույնպես կողոպտվում է։

Տեր Սիփան արքեպիսկոպոս Քեչեճյանն ասել է. -Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում օկուպացված Երուսաղեմում, ոչ միայն անընդունելի են մեզ համար, այլեւ մենք խստորեն դատապարտում ենք դրանք։

Անդրադառնալով Գազայում վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած ոճրագործությանը, նա հավելեց. «Միայն մենք չենք, որ բողոքի ձայն ենք բարձրացրել, այսօր աշխարհի բոլոր ազատատենչներն իրենց ձայնը բարձրացրել են և բողոքում են Գազայում տեղի ունեցող վայրագությունների, հանցագործությունների ու ցեղասպանության դեմ»։
Սպահանի հայոց թեմի առաջնորդն ասաց. -Այսօր մենք ականատես ենք լինում, որ Իսրայելի բռնաճնշումները և հանցագործությունները տարածվում են, և նրանք փորձում են ճնշել ժողովրդի արդարության ձայնը։

Նա հավելեց. «Մենք պետք է համախմբվենք և կանգնենք ցեղասպանության, մանկասպանության, կոտորածի և օկուպացիայի դեմ»։

  • Կիսվել: