ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

 Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի։ Գուանդունի նահանգում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մեյչժոու-Դաբու մայրուղու 17,9 մետր հատվածի փլուզման հետևանքով 23 մեքենա է ընկել ճանապարհից։

Մեյչժոու քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ևս 3 մարդու ինքնություն դեռ անհայտ է։ Նրանք չեն հստակեցրել՝ արդյոք նրանք մահացած են․ այդ դեպքում զոհերի թիվը կլինի 51, նշում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին, տեղի ժամանակով գիշերվա 2։10-ին՝ հորդառատ անձրևների պատճառով։ Մինչ այս հաղորդվել էր 36 զոհի, 30 վիրավորի մասին։

Մեյչժոուի հատվածում ապրիլի վերջից հորդառատ անձրևներ և կարկուտներ են տեղում, որոնք առաջացրել են վտանգավոր սողանքներ, հեղեղել են տները և ավիրել կամուրջներ։

  • Կիսվել: