ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հաստատվել են Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը

Հաստատվել են Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը

Գործադիրը հաստատել է Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:

 

Արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայողների վարձատրությունը, քրեակատարողական ծառայությունում ծառայությունն ավելի գրավիչ կդառնա, ինչպես նաև ծառայությունը բանիմաց կադրերով համալրելու հնարավորություն կընձեռվի։

  • Կիսվել: