ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա քաղաքացին

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող 43-ամյա քաղաքացին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 29-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 43-ամյա Դավիթ Գ.-ին:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: