շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Գտնվում ենք կարևոր ու շրջադարձային փուլում. ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան

Գտնվում ենք կարևոր ու շրջադարձային փուլում. ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան

«Գտնվում ենք կարևոր ու շրջադարձային փուլում։ Գիտեք՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում և մենք ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած՝ ոչ միայն աշխաարհաքաղաքական իմաստով, այլև հատկապես ներքին կյանքի և ոլորտային իմաստով»,- բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հանուն հայրենիքի շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը։

Նա ցավով նշեց՝ երկրում ինստիտուտուցիոնալ մոտեցումն այլևս չի գործում՝ ոչ մի ոլորտում։

«Մեր երկրում ինստիտուտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, գործում է զուտ բարեկամակամ, քմահաճույքների, թելադրանքների ծիրից ներս գտնվող գործելաոճը՝ բոլոր ոլորտներում՝ անխտիր։ Համակարգային գործունեությունը մեր երկրում դադարել է բոլոր ոլորտներում»,- ասաց Սրբազանը՝ նշելով նաև, թե ինչ սկզբունքով պետք է իրականում առաջնորդվեն բոլոր ոլորտների ներկայացուցիչները։

«Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի՝ որպես գաղափարաբանություն, ճշմարտության և արդարության գաղափարն է։

Բոլոր ոլորտներում, եթե չի գործում ճշմարտության և արդարության գաղափարը, ուրեմն ամեն ինչ կախված է մարդու քմահաճույքից»,- ասաց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: