ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ, դասընթացներ՝ պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնելով տարբեր նշանակության հաստատություններ։

Աշխատանքների ընթացքում ՓԾ հոգեբանների կողմից ներկայացվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ․ աշխատանքներ են տարվում հոգեբանական և հոգեսոցիալական ուղղություններով, որոնց նպատակն է շահառուների մոտ հոգեբանական առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձևավորելը։

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանների կողմից հոգեբանական օգնության տրամադրման սկզբունքների, մեթոդների, ընթացակարգի վերաբերյալ սեմինարներ են անցկացվել 189 դպրոցում, 192 մանկապարտեզում, 3 ծերանոցում 2 մանկատներում։

Արդյունավետ համագործակցության շրջանակներում ուսումնական հաստատություններից, մանկապարտեզներից և ծերերի խնամքի կենտրոններից բազմաթիվ հյուրեր ճանաչողական այցեր են իրականացրել ՓԾ հոգեբանական աջակցության բաժին, ծանոթացել բաժնի գործունեությանը, օգտվել բաժնում առկա սարքավորումներից, ինչպես նաև վերջիններիս հետ անցկացվել է հոգեբանական սեմինար-քննարկումներ։

ՓԾ հոգեբանական աջակցության բաժնում վերապատրաստվել են նաև ուսումնական հաստատությունների և մանկապարտեզների թվով 30 հոգեբան՝ «Վնասակար սովորությունները (թմրամոլություն, բռնություն) և դրանց կանխարգելումը», «Տարիքային առանձնահատկություններ և ծնողավարություն» թեմաներով։

  • Կիսվել: