շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել

Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են․

«Մայիսի 17-ին, ժամը 13:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է «Sinotruk» մակնիշի բեռնատարին. ճանապարհը երկկողմանի փակվել է:

Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է»:

  • Կիսվել: