շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերն օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերն օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Օլիմպավանում՝ պատրաստվելով Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ Բանգկոկ կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 ,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հակոբյանը (66 կգ):

Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չի մեկնի մրցաշարին։

Հայ բռնցքամարտիկները Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռևս չեն նվաճել:

  • Կիսվել: