շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մտահոգություն եմ հայտնել խոսույթի մասով. Խանդանյանը՝ Պետդումային ուղարկված պատասխան նամակի մասին

Մտահոգություն եմ հայտնել խոսույթի մասով. Խանդանյանը՝ Պետդումային ուղարկված պատասխան նամակի մասին

Նամակն ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ ինձ։ Ռուսական կողմը հարցրել է՝ ԱԺ նախագահի ելույթում հնչեցված թեզերը կիսու՞մ է ԱԺ-ն, և արդյո՞ք դա արտահայտում է ՀՀ քաղաքացիների մոտեցումները։ Իհարկե, ես անտրամաբանական եմ համարել այդ հարցին պատասխանելը, որովհետև ԱԺ նախագահը ինչ հնչեցրել է, ներկայացնում է առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին ունեցած ելույթի վերաբերյալ Պետդումայից ստացված նամակին։

«Պատասխան նամակում նշել եմ նաև, թե որոնք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում ենք ՀՀ շահերը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից։ Նաեւ մտահոգություն եմ հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի մի շարք պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք դարավոր բարեկամական կապեր ունեն»,-ասել է նա։

  • Կիսվել: