երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող «ՎԱԶ-2115»-ը

Երևանում ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող «ՎԱԶ-2115»-ը

Հունվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արարատի մարզի Արևշատ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 19-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, օգտվելով իր բացակայությունից, ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ-2115»-ը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը:

Հունվարի 19-ին՝ ժամը 00.50-ին, ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները նշված մեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան վարող 33-ամյա երիտասարդն ու 49-ամյա ուղևորը ձերբակալվել են:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: