ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երանոսյանի գործով նիստը հետաձգվեց. մեծ էկրան չկար

Երանոսյանի գործով նիստը հետաձգվեց. մեծ էկրան չկար

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարանն այսօրվա նիստին պետք է ուսումնասիրեր տեսաժապավենները, սակայն դա հետաձգվեց, քանի որ կար տեխնիկական խնդիր։

Լևոն Երանոսյանի պաշտպանը խնդրեց դատարանին ապահովել հնարավորինս մեծ չափսի էկրան, որպեսզի տեսագրությունը նիստի բոլոր ներկաներին տեսանելի լինի։ Դատարանն էլ նշեց, որ դիմելու են դատական դեպարտամենտին, որպեսզի նման մոնիտոր բերվի։ Այսպիսով` հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 15-ին։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականին հեղափոխության օրերին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել է մոտ 20 ցուցարար: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

  • Կիսվել: