երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կամազը՝ բեռնատար մեքենան, դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Կամազը՝ բեռնատար մեքենան, դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Կամազը՝ բեռնատար մեքենան, դիտմամբ քշել են ժողովրդի վրա, իր վառելանյութն էլ՝ սոլյարկան, թափվել է հրապարակում, և սա դատապարտելի է, ոստիկանությանը դիմում եմ տեր կանգնել այս իրավիճակին, ժողովրդին պաշտպանեք, այլ քայլերի մի դիմեք:

Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Նա հավելեց, որ ոստիկանները վարորդին բերման են ենթարկել:

՛՛Փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չկան՛՛,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նշենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ խորհրդակցել է խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց պատգամավորական մանդատով մտնել խորհրդարան, սկսել իմփիչմենթի գործընթաց:

Իսկ վաղվանից՝ առավոտյան ժամը տասից, կսկսվեն անհնազանդության խաղաղ ակցիաներ՝ ողջ Երևանով:

Մարզաբնակներին Սրբազանը նույնպես հորդորեց ակտիվ լինել, իսկ իր խոսքը հատկապես ուսանողներին ուղղեց՝ նրանցից, ինչպես նաև ուսուցիչներից ակնկալելով դասադուլներ:

  • Կիսվել: