ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախագծերը ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեցին

Նախագծերը ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեցին

ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավորների հեղինակած օրինագծերը։

«Իմ Քայլ»-ի ներկայացրած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը խորհրդարանի նիստում  չընդունվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

Օրենքի նախագծով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն էլ օրակարգ չընդունվեց 40 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

 

  • Կիսվել: