երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան

Եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան

Ոչ մի ընկճվել չկա, եթե մենք վաղը առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն, մի քիչ քիչ ունեցանք, մի երկու օր ավելի կտեւեն, բայց արժե: Այս մասին Հանրապետության  հրապարակ վերադառնալուց հետո հավաքված քաղաքացիներին ասել է Բագրատ Սրբազանը:

«Պետք է իրար հավատանք, վստահենք եւ գործենք, ես էլ ձեզ հետ եմ: Առավոտ դուրս կգամ պտտեմ, գնամ համալսարանի կողմերը, տեսնեմ` ով կա, ով չկա, համալսարանի կողմերը գնամ, վստահ եմ` ուսանողները իրենց գործը կանեն: Մեկ երկու օր, նրանք պետք է հասկանան, որ այսպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:

 Բագրատ Սրբազանը նշել է, որ ճշմարտությունը պետք է հաղթի:  

  • Կիսվել: